Շվեյցարական «Բազել»-ի եզրային կիսապաշտպան Մոհամեդ Սալախը հայտնվել է Լոնդոնի «Չելսի»-ի ուշադրության կենտրոնում:
Տեղեկությունների համաձայն` լոնդոնյան ակումբի ղեկավարությունը միացել է Եգիպտոսի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման համար մղվող պայքարին:
«Չելսի»-ն արդեն դիմել է «Բազել»-ին` երիտասարդ տաղանդի իրավունքների դիմաց առաջարկելով 10 մլն ֆունտ: Ենթադրվում է, որ Սալախը, ում լրագրողներն անվանել են «եգիպտացի Մեսսի» տեղափոխության առաջարկներ ունի նաև «Լիվերպուլ»-ից և «Նյուքասլ»-ից:








































