«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոսել է ընթացիկ տրանսֆերային պատուհանում թիմի նախագծերի մասին:
«Ես լիովին հասկանում եմ երկրպագուների` թիմում նոր դեմքեր տեսնելու ցանկությունը, բայց հունվարին շատ դժվար է հրավիրել նորեկների: Մենք հետևում ենք մի շարք ֆուտբոլիստների, և այժմ կատարվող աշխատանքի մեծ մասը տարվում է ամռան համար:
Եթե մենք հնարավորություն ունենանք գործարք կատարել հիմա, ապա, անխոս, կօգտվենք այդ հնարավորությունից, բայց դա պետք է լինի ֆուտբոլիստ, ով կարողանա արագորեն հարմարվել թիմին և ուժեղացնել այն:
Մենք բոլորս հասկանում ենք, որ այժմ ակումբում սպասվում են փոփոխություններ: Բայց ես իմ մտքում ունեմ հստակ ծրագիր, գիտեմ, թե ինչ ուղղությամբ ենք շարժվում»,- ասել է շոտլանդացի մասնագետը:










































