Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Արթուրո Վիդալն այս ձմռանը կարող է տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն, հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն ընթացիկ մրցաշրջանի ընթացքում մի քանի անգամ մարզադաշտից անձամբ հետևել է չիլիացի ֆուտբոլիստի ելույթներին:
Ինչպես պնդում է աղբյուրը, «կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունն արդեն ակտիվ բանակցություններ է սկսել «բյանկոներիներ»-ի հետ` 26-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության առիթով:
Ինչ վերաբերում է «Յուվենթուս»-ին, ապա գործարքի կայացմանը կարող են խոչընդոտ հանդիսանալ Վիդալի` գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ ունեցած լավ հարաբերությունները:










































