Չիլիի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հիասթափված է, որ չի ընդգրկվել FIFPro-ի վարկածով տարվա խորհրդանշական հավաքականում:
Ֆուտբոլիստի խոսքերով՝ ինքն աշխարհի լավագույն կիսապաշտպանն է իր դիրքում:
«Ես աշխարհի լավագույն կիսապաշտպանն եմ իմ դիրքում: Այս դիրքում խաղացող բազմաթիվ ֆուտբոլիստներ կան, որոնք փորձում են կրկնօրինակել գործողություններս: Ակնհայտ է, որ ես լավագույնն եմ:
Ոչ ոք այդքան չի մասնակցում պաշտպանողական գործողությունների և այդքան գոլեր չի խփում»,- Վիդալի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:







































