Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը Սիրիայի ճգնաժամի հարցով «Ժնև-2» համաժողովին կոչ են արել անհապաղ հրադադար հաստատել Սիրիայի տարածքում:
«Սա սարսափելի իրավիճակ է, սպանվել են հազարավոր անմեղ կանայք և երեխաներ: Մենք այս համաժողովին կոչ ենք անում, որպեսզի հրադադար հայտարարվի երկրի մեկ կամ մի քանի մասերում, որպեսզի հումանիտար միջանցքները բաց լինեն, և բժշկական օգնություն հասցվի»,- հայտարարել է Ֆաբիուսը:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն իր հերթին նշել է, որ Սիրիայում ճգնաժամը հասել է հսկայական ծավալների:
«Մենք գիտենք՝ ինչ քայլեր են անհրաժեշտ դրա համար (սիրիական ճգնաժամի լուծման). իշխանության անցումային մարմինների ստեղծման հստակ ժամանակացույց, հրադադար երկրի տարածքում և հումանիտար օգնության մատակարարում»,- ասել է Հեյգը:










































