Լոնդոնի «Չելսի»-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Մատան կարող է փոխել ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ներկայումս կողմերը բանակցություններ են վարում և շուտով համաձայնության կգան: «Չելսի»-ն ցանկանում է 32 մլն ֆունտ ստանալ կամ գործարքում ընդգրկել Ուեյն Ռունիին, սակայն այդ տարբերակը չի բավարարում «կարմիր սատանաներ»-ին:
Հիշեցնենք` Մատան չի ընդգրկվում «Չելսի»-ի հիմնական կազմում: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 13 հանդիպումների և երկու գոլային փոխանցում կատարել:








































