«Հրապարակ»-ը գրում է. «Կիրակի օրը «Բելաջիո» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել Բարսեղ Բեգլարյանի կրտսեր որդու` Սանասարի նշանդրեքը: Հարսնացուն Ղարաբաղից չէ, իշխանական էլիտայից էլ չէ, այլ` Գորիսից, բժիշկների ընտանիքից:
Նույնը չես ասի քավորի մասով: 1 օր առաջ Սեուլից վերադարձած Սերժ Սարգսյանն օպերատիվորեն իրականացրել է իր անմիջական պարտականությունը, որպես այդ ընտանիքի ավանդական քավոր, մասնակցել նշանդրեքի արարողությանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:










































