aravot.am-ի փոխանցմամբ՝ հունվարի 20-ի առավոտյան Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ժամկետային զինծառայող, 18-ամյա Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Նա մի շաբաթ առաջ էր Տավուշի մարզի Կոթի գյուղից զորակոչվել ժամկետային զինծառայության: Էդիկը կրում էր հորեղբոր՝ ազատամարտիկ Էդիկ Շահնազարյանի անունը: Վերջինս որպես տանկիստ խիզախությամբ աչքի էր ընկել հայրենի գյուղի պաշտպանության ժամանակ:
Նա 1993թ. մայիսի 1-ին Կոթիի սահմանագոտում ծանր վիրավորվել էր հակահետևակային ականի պայթյունից և մահացել:
Մանրամասները՝ aravot.am-ում









































