Արձակուրդից հետո Մոսկվայի «Սպարտակ»-ն այսօր առաջին մարզումն է անցկացրել 2014թ.: Թիմի կազմում ամբողջական ծրագրով մարզվել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը:
«Սպարտակ»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ հարձակվող Յուրա Մովսիսյանը մարզվում է ֆիզպատրաստվածության և վերականգնողական գծով մասնագետներ Լուիս Կասիասի և Դիեգո Մոնսալվյոյի հետ՝ Իսպանիայում:
Յուրան «Սպարտակ»-ին կմիանա հունվարի 24-ին՝ մասնակցելու ԱՄԷ-ի ուսումնամարզական հավաքին:









































