Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանը կարծում է, որ թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն արժանի էր «Ոսկե գնդակ»-ին:
«Մենք չենք բղավում, որ սա սկանդալ է, բայց Ռիբերին 2013թ. իր նվաճումների համար պետք է ուշադրության արժանանար:
Կա ընտրության 3 չափանիշ՝ խաղացողի ելույթներն ու նշանակությունն իր ակումբում և գրանցած արդյունքները: Բայց չպետք է մոռանալ, որ Ռոնալդուն 69 գոլ էր խփել»,- Զիդանի խոսքերը մեջբերում «Canal +»-ը:









































