ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել SWIFT տեղեկատվության փոխանցման և վճարումների կատարման բանկային համակարգի դեմ՝ Իրանի հետ կապեր ունենալու համար։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ SWIFT-ը կարող է ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների, եթե ֆինանսական գործարքների վերաբերյալ հաղորդագրություների փոխանցման ծառայություններ մատուցի իրանական կազմակերպություններին։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կօգտագործի իր լիազորությունները իրանակա ռեժիմի դեմ տնտեսական ճնշման ուժեղացման համար։









































