Friday, 19 06 2026
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին

Ինչպես Վաչեն դարձավ Հրաչ, իսկ Գևորգ Կոստանյանը՝ «հեղափոխական»

Երբ խորհրդարանը ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով քննիչ հանձնաժողով ստեղծեց, հույսեր առաջացան, որ խորքային ու բազմաշերտ քննությունը կտա մի շարք հարցերի պատասխաններ։ Հասարակությանը, ի վերջո, հետաքրքիր է, թե ինչպես հնարավոր դարձավ ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսումը, կամ արդյոք նոր Հայաստանում և՞ս դատավորները զանգեր են ստանում գործադիր իշխանության ներկայացուցիչներից։

Այս պարագայում դրական էր համարվում, որ քննիչ հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնել են հանրապետականները, որովհետև նրանց դժվար է կասկածել Փաշինյանի թիմի նկատմամբ սիմպատիաներ ունենալու հարցում։

Սակայն երկու իրադարձություն միանգամից արժեզրկեցին խորհրդարանական վերահսկողության այս կարևոր ինստիտուտի առաջին փորձարկումը։ Նախ՝ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը «լեզու գտավ» կառավարության հետ՝ դառնալով Նիկոլ Փաշինյանի ջերմեռանդ պաշտպանը, ապա խորհրդարանը զրկվեց մոտիվացիայից՝ հայտնվելով արձակման գործընթացի մեջ։ Նման իրավիճակում քննիչ հանձնաժողովը լավագույն դեպքում հաստատելու է պաշտոնական վարկածը՝ առանց խորքային անալիզի։

Այսօր հանձնաժողով էր հրավիրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, որը տվել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման սանկցիան։ Ընդդիմությունը, հղում անելով գաղտնալսման ձայնագրությանը, պնդում էր, որ դատավորը նման վճիռ է կայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ճնշմամբ։ «Ինձ դատավորը նոր զանգեց, մի քիչ վախեցած է։ Ասեց՝ պետք է նայի ամբողջ գործը։ Ասեցի՝ նայի հիմքերը, բայց կալանքը ուզած-չուզած պետք է տաս»,- նշել էր Վանեցյանը հրապարակված գաղտնալսման մեջ։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը ընտրելու հարցում իմ նկատմամբ, իհարկե, ճնշումներ չեն եղել՝ լրագրողների հետ զրույցում այսօր ասել է դատավորը։ Անդրադառնալով հարցին՝ ԱԱԾ տնօրենը նշյալ հեռախոսազրույցում իրեն անվանել է Հրաչ և ասել է, որ ուզի-չուզի՝ պիտի Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառի, դատավորը հորդորել է այդ մասին հարցնել ոչ թե իրեն, այլ Հրաչին։ «Իմ անունը Հրաչ չէ»,- հեգնել է նա։

Տվյալ պարագայում դժվար է գաղտնալսման բովանդակությունը համադրել Վանեցյանի ու դատավորի ասածների հետ ու գալ միանշանակ եզրակացության, սակայն «Հրաչը» դարձավ ԱԱԾ տնօրենի ու դատավորի հիմնական ալիբին, ու հիմա այս խնդրով շահագրգիռ մարդիկ պետք է փնտրեն «Հրաչին», որի հետ խոսել է Վանեցյանը։

Իրականում ո՛չ ընթացող նախաքննությունը և ոչ էլ խորհրդարանական հանձնաժողովը չեն տալու տեղի ունեցածի ամբողջական պատկերը, ու այս թեման, նաև՝ Ռոբետ Քոչարյանի կալանավորման պատմությունը, դիտարկվելու է ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթության վրա։ Պաշտոնաթող նախագահը գաղտնալսման պատմության մեջ ներկայանում է զոհի պատմուճանով, պատկան մարմինները պնդում են, թե հենց նա է գաղտնալսման կազմակերպիչը։

Սակայն քաղաքական կոնյունկտուրայից զատ՝ հասարակությունը թերևս ակնկալում էր երկու սկզբունքային հարցերի պատասխաններ, որոնք այդպես էլ չենք ստանալու։ Արդյո՞ք Հայաստանի պետական համակարգի իմունիտետն այնքան խոցելի է, որ իշխանության նույնիսկ առաջին դեմքերը կարող են թիրախավորվել պետության թշնամիների կողմից։ Սա ամենագլոբալ հարցն է, որովհետև դրանից ածանցվում են մի շարք այլ ենթահարցեր, օրինակ՝ արդյո՞ք մեր իրավապահ մարմիններում կան դավաճաններ, որոնք աշխատում են մասնավոր անձանց կամ նույնիսկ օտար պետությունների համար, թե՞ գործ ունենք թափթփվածության կամ դիլետանտիզմի հետ։

Մյուս կողմից՝ կարևոր է հասկանալ նոր Հայաստանի արժեքային համակարգը։ Արդյո՞ք հեղափոխությունն իսպառ վերացրել է «զանգով արդարադատությունը», թե՞ ավելի լատենտ մեխանիզմով դատավորները հիմա էլ են հրահանգներ ստանում գործադիր իշխանությունից։

Գևորգ Կոստանյանի հանձնաժողովից ակնկալոմ էինք լսել հենց այս գլոբալ հարցերի պատասխանները, սակայն պարզվեց՝ հին համակարգի իներցիան դեռ ուժեղ է։ Գևորգ Կոստանյանի բացահայտումների փոխարեն՝ բացահայտեցինք նրա թաքնված սերը հեղափոխության հանդեպ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում