Thursday, 25 06 2026
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը

Խորհրդարանն արձակվեց․ քրեաօլիգարխիայի կազմաքանդումը

Ազգային ժողովը երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությանը կողմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, դեմ` 0, ձեռնպահ՝ 13: Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն է: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հենց այսօր երեկոյան հանրապետության նախագահը կնշանակի խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որոնք՝ դատելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններից, տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։

Երրորդ հանրապետության պատմության մեջ խորհրդարանի արձակումը բացառիկ իրադարձություն է և, անշուշտ, գործ ունենք պատմական փաստի հետ, մանավանդ երբ զարգացումները դիտարկում ենք թավշյա հեղափոխության համատեքստում։ Ուշագրավ է, որ ԱԺ-ն առաջին անգամ լուծարվեց հենց խորհրդարանական կառավարման պայմաններում, ու մենք այլևս պետք է ադապտացվենք այն իրականության հետ, որ կառավարման այս համակարգը զգայուն է իշխանության հիմնական կենտրոնի՝ խորհրդարանի լեգիտիմության հարցում, և արտահերթ ընտրությունները կարող են բացառություն չլինել, քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել կայուն կուսակցական համակարգ։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի թիմին հաջողվեց հաջողությամբ լուծել հեղափոխության խնդիրներից մեկը՝ Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգը կազմաքանդված է, ինչի ֆորմալ դրսևորումը դարձավ ԱԺ արձակումը։ Նույն արդյունավետությամբ Փաշինյանը չկարողացավ լուծել նոր իշխանության կամ համակարգի ձևավորման խնդիրը։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որոնք սպասված ու պատմական իրադարձություն են, որոշակիորեն արժեզրկվում են այն պատճառով, որ Փաշինյանը, ըստ էության, չկատարեց հրապարակին տված իր մյուս խոստումը՝ Ընտրական օրենսդրության բարեփոխումը։ Վարչապետն այսօր տեսականորեն չի բացառել, որ ԸՕ փոփոխությունների հարցը երրորդ անգամ կարող է հայտնվել խորհրդարանում, սակայն նման հեռանկարն իսկապես լուրջ չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԱԺ-ն այլևս փաստացի գոյություն չունի, իսկ այսօր երեկոյան արդեն հասարակությունն իրազեկվելու է արտահերթ ընտրությունների օրվա մասին։

Թվում է՝ ԸՕ-ն ընդամենն ընթացակարգային հարց է, որը չի կարող ազդել արտահերթ ընտրությունների ու ապագա խորհրդարանի որակի վրա։ Սակայն դա պարզունակ, ոչ խորքային տեսակետ է, որովհետև ընտրակարգն ուրվագծում է քաղաքական համակարգի հիմնական կառուցվածքը, բովանդակությունը։ Չբարեփոխված կամ գործող ԸՕ-ն ստեղծված էր հին համակարգի կայունությունն ապահովելու համար ու հաստատապես չի կարող երաշխավորել նոր, ավելի բաց համակարգի կայացումը։ Այլ խոսքով՝ գործող ԸՕ-ով քաղաքական ճգնաժամը ոչ թե հաղթահարվելու է, այլ ընդամենը կայունանալու է։

Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ առաջիկա ընտրություններն օրինական են լինելու։ Այս հարցում կասկածներ չունենք ու նաև վստահ ենք, որ օրինական ընտրությունների կազմակերպումը վարչապետի համար առաջնահերթություն է, սակայն դա բավարար չէ գործընթացի քաղաքական բաղադրիչը, ապագա խորհրդարանի որակն ապահովելու համար։

Թվում էր՝ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի այսօրվա առաջադրումը ու նրա խորհրդարանական ելույթը նվիրված են լինելու այս թեմային, առաջարկվելու են ինչ-որ քաղաքական լուծումներ, որովհետև այսօրվա ընթացակարգերով արտահերթ ընտրություններն առավելագույնը հաղթահարում են սահմանադրական կազուսը՝ չլուծելով քաղաքական ճգնաժամի վերացման հարցը։ Սակայն Նիկոլ Փաշինյանը գերադասեց խոսել այլ օրակարգով՝ կենտրոնանալով տնտեսական քաղաքականության վրա։

Հին համակարգի hեռացումը պատմական իրադարձություն է, սակայն խորհրդարանական ընտրություններով չի ձևավորվելու նոր կայուն իշխանություն, ինչը նշանակում է, որ գործնականում անհնար կլինի խոսել հեղափոխության լիարժեք հաղթանակի մասին։ Որոշակի ռիսկեր կան, որ գործող ԸՕ-ն դառնալու է ական, որը նոր խորհրդարանի լեգիտիմությունը պայմանավորելու է ոչ թե ընտրությունների արդյունքներով, այլ բացառապես՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշով։ Իսկ նման հեռանկարը գրեթե անխուսափելի է դարձնում, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները նույնպես արտահերթ են լինելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում