Մեքսիկայի հավաքականը CONCACAF-ի Ոսկե Գավաթ-ի խաղարկության եզրափակիչում կամային հաղթանակ տոնեց ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ և 9-րդ անգամ նվաճեց պատվավոր տիտղոսը:
Հանդիպման 23-րդ րոպեին Բրեդլիի ու Դոնովանի գոլերի շնորհիվ ԱՄՆ-ն առջևում էր 2:0 հաշվով: Դեռ առաջին խաղակեսում Բարերա ու Գուրդադոն կարողացան հավասարեցնել հաշիվը: Երկրորդ խաղակեսում գոլերի հեղինակներ դարձան միայն մեքսիկացները: Նախ 50-րդ րոպեին նույն Բարերան առաջ մղեց իր թիմին, իսկ 76-րդ րոպեին Ջովանի դոս Սանտոսը դրեց հանդիպման վերջակետը: ԱՄՆ-Մեքսիկա` 2:4:
Հիշեցնենք, որ CONCACAF-ի Ոսկե Գավաթ-ի խաղարկության նախորդ երկու եզրափակիչներում նույնպես այս երկու թիմերն են մրցել: Եթե 2007-ն ԱՄՆ-ը մեծ դժվարությամբ 2:1 հաշվով կարողացավ հաղթանակ տոնել, ապա 2009-ին մեքսիկացիները ոչ մի շանս չտվեցին մրցակցին և 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեցին:









































