Հունվարի 20-ին տեղի կունենա Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ֆրանկ Ռիբերիի ու Կարիմ Բենզեմայի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են անչափահաս մարմնավաճառի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ:
Դեռ 2010թ. տեղեկատվություն էր տարածվել, որ Ռիբերին ու Բենզեման սեռական հարաբերություններ են ունեցել Զահա Դեհարի հետ, ով հետագայում հայտնի է դարձել որպես մոդել:
Աղջիկը հայտարարել էր, որ ֆուտբոլիստներից գումար է վերցրել մատուցած ծառայության դիմաց, իսկ ֆուտբոլիստները չեն իմացել, որ ինքը 16 տարեկան է:
Ֆուտբոլիստներին սպառնում է 3 տարվա ազատազրկում և 45.000 եվրոյի չափով տուգանք:










































