Մադրիդի «Ատլետիկո»-ն համաձայնության է հասել թիմի կիսապաշտպան Կոկեի հետ նոր պայմանագրի շուրջ:
«Ատլետիկո»-ի ղեկավարները, ովքեր չեն ցանկանում հրաժարվել տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններից, որոշել են մեծացնել հրաժարգնի գումարի չափը: Նոր պայմանագրի պայմանների համաձայն` այն կկազմի 60 մլն եվրո:
Առաջիկա ժամանակաշրջանում Կոկեի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին կհայտարարվի պաշտոնապես:









































