Ատլանտյան օվկիանոս է թափվել շուրջ 6 տոննա նավթ Hibernia նավթ արդյունահանող հարթակում տեղի ունեցած արտահոսքի հետևանքով: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է կանադական Նյուֆաունդլենդ և Լաբրադոր մարզերի կառավարությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ արտահոսքը տեղի է ունեցել դեկտեմբերի վերջին և դադարել է հունվարի 1-ին: Ներկայում ընթանում է հետաքննություն, այդ թվում՝ հստակեցվում է, թե հարթակի սեփականատեր Hibernia Management and Development ընկերությունն ինչ մեթոդով է որոշել օվկիանոս թափված նավթի ծավալը:
Հարթակը տեղակայված է Նյուֆաունդլենդ կղզու Սենթ-Ջոնս նավահանգստային քաղաքից 315 կմ արևելք:









































