Հոկտեմբերի 25-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ տեղով և զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը:
Ազգերի լիգայի խաղարկությունում մեր մրցակիցներից Ջիբրալթարը գտնվում է 190-րդ, Լիխտենշտեյնը՝ 182-րդ, իսկ Մակեդոնիան՝ 68-հորիզոնականում:
Հարևան երկրներից Ադրբեջանը 107-րդն է, Վրաստանը՝ 92-րդը, Թուրքիան 38-րդը, իսկ Իրանը՝ 30-րդը:
Դասակարգման լավագույն տասնյակը այսպիսի տեսք ունի:
1. Բելգիա – 1733 միավոր
2. Ֆրանսիա – 1732
3. Բրազիլիա – 1669
4. Խորվաթիա – 1635
5. Անգլիա – 1619
6. Ուրուգվայ – 1617
7. Պորտուգալիա – 1616
8. Շվեյցարիա – 1598
9. Իսպանիա – 1594
10. Դանիա – 1584









































