Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիկովը Իսրայել իր առաջին պաշտոնական այցն է կատարել: Այս մասին հաղորդում է «Հաարեց» պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ Սադիկովը կհանդիպի իր իսրայելցի գործընկեր Հադի Այզենքոթի և Իսրայելի պաշտպանական ուժերի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը նաև ծրագրում է այցելել ՑԱԽԱԼ-ի տարբեր ստորաբաժանումներ և քննարկել երկու երկրների ռազմական ու գործնական կապերը:
Պետք է նշել, որ վերջին տարիներին Իրանի հյուսիսային հարևան Ադրբեջանը սերտ կապեր է պահպանում Իսրայելի հետ: