Եվրոպայի լիգայի մեկնարկից առաջ Երևանի «Բանանց»-ը պայմանագիր կնքեց Դոնեցկի «Մետալուրգ»-ի դարպասապահ Դմիտրի Նեպոգոդովի հետ, ով Հայաստանի փոխչեմպիոնի կազմում հանդես կգա վարձավճարով մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Այս մասին տեղեկացնում է «Բանանց»-ի պաշտոնական կայքը:
Դմիտրի Նեպոգոդովը ծնվել է 1988 թվականի փետրվարի 17-ին: Նա հանդես է եկել Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներում: Ուկրաինացի դարպասապահը, որի հասակն է 197 սմ, «Բանանցի» կազմում կարող է մասնակցել Եվրոպայի Լիգայի հանդիպումներին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բանանց»-ի հիմնական դարպասապահ Ստեփան Ղազարյանը մոտակա մեկ ամսվա ընթացքում բացակայելու է, Նեպոգոդովի տրանսֆերը անկասկած շատ կարևոր է և ճիշտ ժամանակին:










































