Մեծ Բրիտանիայի դատարանը թագավորության մի խումբ ինտերնետ-օգտատերերին թույլ է տվել դատի տալ Google ընկերությանը մասնավոր կյանքի ներխուժման համար, չնայած պատասխանող կողմը հայտարարում է, որ գործը չի վերաբերում բրիտանական արդարադատությանը, հայտնել են տեղի ԶԼՄ-ները:
Հայցվորները դիմել են Լոնդոնի բարձրագույն դատարան՝ պնդելով, որ 2011-ի ամառվանից 2012թ. գարնանը Google-ը, առանց օգտատետերի թույլտվության, հետևել է նրանց վարքագծին համացանցում Apple-ի Safari դիտարկիչի միջոցով, ապա «վաճառել հավաքված տվյալները գովազդատուներին, որոնք օգտվել են իր DoubleClick ծառայությունից:










































