Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն չի կարծում, որ «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
Հիշեցնենք` Պորտուգալիայի հավաքականի խաղացողը նվաճել է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը` գերազանցելով կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիին և «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին:
«Առաջին հերթին, պետք է շնորհավորեմ Ռոնալդուին և բոլոր նրանց, ովքեր արժանացել են այդ մրցանակին: Սակայն մի բան է մրցանակակիր դառնալը և մեկ այլ բան` աշխարհի լավագույն ֆուտբոլիստ լինելը: Վերջինս հանդես է գալիս «Բարսելոնա»-ում: Մեսսին ձգտում է թիմային հաջողությունների: Եվ ինձ չի թվում, որ նա մտածում է «Ոսկե գնդակ»-ի մասին»,- ասել է Մարտինոն:









































