Ջեսիկա Սիմփսոնը երեքշաբթի միացել է Instagram սոցցանցին և ակտիվորեն կիրառում է իր օգտահաշիվը՝ տարածելով իր լուսանկարները:
33-ամյա Ջեսիկան երեկ տեղադրել է լուսանկար քրոջ՝ 29-ամյա Էշլիի և նրա փեսացու Էվան Ռոսի հետ: «Ընտանեկան պահ» լուսանկարում երևում է քրոջ նշանադրության մատանին (Neil Lane ոսկերչական տան կողմից)՝ 5 կարատանոց քարով: Զույգը նշանադրվել էր երկու օր առաջ: Այս մասին հայտնում է People-ը:
Դեռևս հայտնի չէ՝ երկու քույրերից ո՞ր մեկն առաջ կընկնի երկրորդ անգամ քայլերն ուղղելու դեպի խորան: Նրանք երկուսն էլ նախկինում ամուսնացած են եղել. Ջեսիկան՝ Նիք Լաշեի, իսկ Էշլին՝ ռեփեր Փիթ Վենցի հետ, որը նրա 5-ամյա որդու հայրն է:









































