Friday, 19 06 2026
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն

Իսկ ինչ է բաժին ընկնելու Հայաստանին

ԱՊՀ գործադիր կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե երբ է պատրաստ լինելու Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին համաձայնագրի նախագիծը: Այն պատրաստ է լինելու ապրիլին:

Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև, որից հետո, ըստ հայտարարության, Մոսկվան կդառնա կառույցի քաղաքական մայրաքաղաքը, Ալմաթին՝ ֆինանսական, իսկ Մինսկը՝ դատական մայրաքաղաքը: Ինչպես հայտնի է, նման միություն նախատեսվում է ձևավորել 2015 թվականի հունվարի 1-ից: Այդ մասին երկու տարի առաջ էին պայմանավորվել եռյակի նախագահները. Ռուսաստանից դեռևս Մեդվեդևն էր: Հայտնի է նաև, որ Հայաստանն էլ պատրաստակամություն է հայտնել անդամակցել այդ միությանը, լինել հիմնադիր: Հայաստանը մինչ այդ պատրաստվում է Մաքսային միության անդամ դառնալ, որը Եվրասիական միության հիմքն է: Հայաստանի անդամակցությունը նախատեսվում է մայիս-հունիսին, որից հետո հավանաբար կհայտարարվի Եվրասիական միության հիմնադիրներին Հայաստանի միանալու մասին: Եվ այս առումով հետաքրքրական է, թե ինչ է բաժին ընկնելու Երևանին, եթե Ալմաթին, Մինսկը և Մոսկվան արդեն բաժանել են, այսպես ասած, մայրաքաղաքային գործառույթները: Ինչի՞ մայրաքաղաք է դառնալու Երևանը:

Կարելի է շատ տարբերակներ մտածել Երևանի մասին, թեև քաղաքական առումով Երևանն ընդամենը դառնալու է հիմնադիր եռյակի կցորդ, այսպես ասած, մատուցող, որն ընդամենը հավանություն է տալու եռյակի ցանկություններին: Սակայն, այնուամենայնիվ, կա մի բան, որում Երևանն իհարկե կարող է դառնալ Եվրասիական միության մայրաքաղաքներից մեկը: Երևանը կարող է դառնալ «ատկատի» մայրաքաղաք: Բանն իհարկե միայն այն չէ, որ «ատկատը» Երևանի և ընդհանրապես Հայաստանի կառավարման հիմքերի հիմքն է: Իհարկե, այս տեսանկյունից Հայաստանը «մոնոպոլիստ» չէ, և «ատկատը» հին ու բարի սովետական երևույթներից է, որ զարգացել է հետսովետական գրեթե բոլոր հանրապետություններում, հատկապես ԽՍՀՄ-ի վերականգնման գործին լծված երկրներում, բայց Հայաստանում ուրիշ են տոկոսները, նախանձելի ուրիշ են: Սակայն բանը միայն ամենօրյա «ատկատը» չէ, որ Հայաստանի մայրաքաղաքում ծաղկում է ասֆալտապատման և դիզայներա-տոնական տարատեսակ միջոցառումների արդյունքում, երբ առասպելական գումարներ են դուրս գրվում մայրաքաղաքային կոսմետիկայի համար: Խնդիրը նաև այն է, որ Հայաստանում արդեն կա, այսպես ասած, համամիութենական ատկատի փորձ՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանում կապիտալ շինարարության բումի ընթացքում ներդրվում էին նաև ռուսական շատ գումարներ, մասնավորապես շոշափվում էր Մոսկվայի տխրահռչակ քաղաքապետ Լուժկովի անունը, որոնք ըստ էության ունեին կասկածելի ծագում, գոյացման կասկածելի պատմություն:

Այսինքն՝ փորձն արդեն ըստ էության կա, և Երևանը կարող է ևս մեկ անգամ նմանօրինակ ծառայություններ մատուցել Ռուսաստանին, Բելառուսին ու Ղազախստանին: Հատկապես որ, դատելով այդ երկրներում քաղաքական ու տնտեսական կոռուպցիայի մակարդակից, նման ծառայությունների կարիք Եվրասիական միության հիմնադիրները անկասկած ունենալու են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում