«Միլան»-ի հարձակվող Ալեսանդրո Մատրին վարձակալական հիմունքներով տեղափոխվել է իտալական մեկ այլ ակումբ` «Ֆիորենտինա», հաղորդում է ֆլորենտինական ակումբի Twitter-ի պաշտոնական էջը:
Ֆուտբոլիստը «մանուշակներ»-ի կազմում վարձավճարով հանդես կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Մատրին Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 15 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ, ինչպես նաև մասնակցել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 3 ոչ ամբողջական խաղի:









































