Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը հունվարին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» կամ «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է Bild-ը:
Երկու ակումբներն էլ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկում են 30 մլն եվրո: Խաղացողի գործող պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2015 թվականի ամառ:
Հիշեցնենք` կան ասեկոսեներ այն մասին, որ Գյունդողանը չի ցանկանում նոր համաձայնագիր ստորագրել «Բորուսիա»-ի հետ և, եթե ոչ ձմռանը, ապա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել ակումբը:










































