Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտնել է, որ ակումբի բոլոր անդամները և թիմի ֆուտբոլիստները հպարտանում են Քրիշտիանու Ռոնալդուի հաջողություններով: Կասիլյասը նշել է, որ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստն արժանի է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
«Հպարտանում ենք, որ «Ռեալ»-ը ստացավ «Ոսկե գնդակ»-ը: Ռոնալդուի հաջողությունները մեր թիմի հաղթանակն են»,- ասել է «արքայական ակումբ»-ի դարպասապահը:
Հիշեցնենք` Ռոնալդուն նվաճել է մրցանակը` շրջանցելով Լիոնել Մեսսիին և Ֆրանկ Ռիբերիին:










































