Նախկինում հայտնի իտալացի պաշտպան Կրիստիան Պանուչին ենթադրում է, որ Կլարենս Զեդորֆը հիանալի կդրսևորի իրեն «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Զեդորֆը խելացի անձնավորություն է և պրոֆեսիոնալ է: Կարծում եմ` նա օժտված է անհրաժեշտ բոլոր հատկանիշներով:
Այժմ «Միլան»-ը կարող է մեծ նպատակներ հետապնդել, քանի որ Զեդորֆը կարող է լավ կատարել իր աշխատանքը և փոխել ակումբում ստեղծված իրավիճակը»,- ասել է Պանուչին:










































