Ֆրանսիան կարող էր ինքնուրույն հարվածել Սիրիային: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահը մամլո ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողներից մեկի՝ երկրի մարտունակությանը վերաբերող հարցին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Ձեզ մի գաղտնիք բացեմ: Եթե իրավիճակը դասավորվեր այլ կերպ, և եթե ՄԱԿ-ը Սիրիային հարվածելու որոշում ընդուներ, Ֆրանսիան կարող էր դա անել, այն ունի անհրաժեշտ ուժերը և միջոցները: Շատ քիչ երկրներ ունեն նման հնարավորություններ»,- ասել է Ֆրանսուա Օլանդը:
Նա նաև նշել է՝ քանի որ «նման գործողությունները Ֆրանսիայի կողմից միանգամայն իրական էին», Սիրիայում հակամարտող կողմերը ստիպված եղան պայմանավորվածություն ձեռք բերել քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ:
Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ ընդհանուր առմամբ Սիրիայում մարտերին մասնակցելու համար Ֆրանսիայից ապօրինի այնտեղ են մեկնել 700 ֆրանսիացիներ և արտասահմանցիներ:









































