ԱՄՆ-ը դուրս է մնացել ամենաազատ տնտեսություն ունեցող երկրների առաջին տասնյակից: Նոր վարկանիշային աղյուսակում, որը թողարկվելէ երեքշաբթի օրը՝ Hertrijh Foundation հետազոտական կենտրոնի և The Wall Street Journal-ի կողմից, ԱՄՆ-ը զբաղեցրել է միայն 12-րդ տեղը:
Պարբերականի կարծիքով՝ այս հետընթացի պատճառները «դժվար չէ հասկանալ»: Պատճառը կառավարական ծախսերն են, որի հետևանքով էլ աճում է պետական պարտքը:
Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը «շարունակում է կարգավորել տնտեսության ամբողջական ոլորտներ՝ ներառյալ առողջապահությունը, ֆինանսները և էներգետիկան: Դա խանգարում է ինչպես անձնական ազատությանը, այնպես էլ ազգային բարգավաճմանը»,- գրում է թերթը:









































