ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Տուժել է առնվազն մեկ մարդ, ով հոսպիտալացվել է:
Կասկածյալը ձերբակալված է, հաղորդում է Ria Novosti-ն: Հանցագործության դրդապատճառներն անհայտ են:
Նշվում է, որ ներկա պահին դպրոցականներին ավտոբուսով տեղափոխում են մերձակա առևտրի կենտրոն, որտեղից նրանց կարող են տանել ծնողները:
Միջադեպի այլ մանրամասներ դեռևս չեն նշվում:










































