Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Սեբահաթթին Ըշըք Քոշաները հրավիրելու է խորհրդակցություն։ Գլխավոր շտաբի անհապաղ նիստի գումարման պատճառը թուրք-սիրիական սահմանին տիրող ճգնաժամային իրավիճակն է։
Նշվում է, որ գեներալ Սերվեթ Յորուքի գլխավորած թուրքական 2-րդ բանակն գտնվում է լրիվ մարտական պատրաստության մեջ։ Հունիսի 23-ի գիշերը սիրիական տանկային ստորաբաժանումները հայտնվել են Թուրքիայի սահմանի մոտ։
Թուրքական իշխանությունները տրանսպորտ են ուղարկել Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի վրանային ճամբարներից մեկում բնակվող սիրիացի փախստականների տարհանման համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Սիրիայի իշխանություններին կոչ է արել հանել զորքերը Թուրքիային սահմանամերձ շրջաններից:









































