Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը գոհ է, որ իր թիմակից Քրիշտիանու Ռոնալդուն նվաճել է «Ոսկե գնդակ»-ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն առաջ էր անցել Լիոնել Մեսսիից ու Ֆրանկ Ռիբերիից:
«Ռոնալդուն արժանի էր «Ոսկե գնդակ»-ին: Սա հիանալի նորություն է մադրիդիստների համար: Աննկարագրելի էմոցիաներ ունեի, երբ Ռոնալդուն նվաճեց «Ոսկե գնդակ»-ը: Գրեթե լալիս էի:
Այդ պահը էմոցիաներով լի էր շատերի համար»,- հայտարարել է Ռամոսը:








































