Նյու Ջերսի նահանգի նահանգապետ Քրիս Քրիսթիին, ով 2016-ի նախագահական ընտրություններում հանրապետականների հնարավոր թեկնածուն է, կասկածում են «Սենդի» փոթորկի հետևանքների վերացման համար հատկացված միջոցները ոչ նպատակային ծախսելու մեջ:
Իրավապահ մարմինները Քրիսթիի նկատմամբ հետաքննությունը սկսել են Նյու Ջերսիից դեմոկրատ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի դիմումից հետո: Խոսքը 25 մլն դոլարի մասին է, որոնք ծախսվել են Քրիսթիի շտաբի կողմից գովազդային տեսահոլովակներ ստեղծելու համար, որոնք զբոսաշրջիկներին պետք է ցույց տային, որ Նյու Ջերսին փոթորկից հետո վերականգնվել է:
Կոնգրեսականի խոսքերով՝ իրականում այդ տեսագրությունները Քրիսթիի փիար-արշավի մի մասն էին, քանի որ դրանցում ներկա է ինչպես նահանգապետն ինքը, այնպես էլ նրա ընտանիքի անդամները՝ հաղորդում է ITAR-TASS-ը:








































