Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

«Վահանն այդպես էլ չդարձավ պատգամավոր, մնալով թաղի տղու, «Չերիի Վահանի» մակարդակի»

ԱԺ «ԲՀԿ»-ական պատգամավոր Վահան Կարապետյանի և քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի միջև տեղի ունեցած վիճաբանությանն անդրադառնալով՝ Ս.Սուրենյանցը Facebook-ի իր էջում գրել է.

«Բարգավաճող անպատասխանատվություն: Դարձյալ պետք է գրեմ իմ և պատգամավոր Վահան Կարապետյանի մեկամսյա վաղեմության վիճաբանության մասին:

Այդ մասին գրելը տհաճ է, բայց հարկադրված եմ, որովհետև մասնավոր զրույցներում այնքան շահարկում, իրական կամ անիրական վարկած եմ լսել, որ այլևս ճշմարտությունը քողարկել չեմ ուզում: Եվ այսպես, դեկտեմբերի 14-ին Վահանն իսկապես ինձ հարվածել է՝ տարօրինակ ձևով մի քանի տարվա վաղեմության մի իրադարձություն հիշելով: Սա տեղի է ունեցել՝ անկախ այն հանգամանքից, որ ես ու Վահանն իսկապես տարիներ շարունակ իրար ճանաչել ենք:

Այդ հարվածի հետևանքով՝ ես ստացել եմ մարմնական լուրջ վնասվածք (նկարներում տեսանելի է), ցայսօր ունեմ լուրջ ցավեր աչքիս շրջանում, հետևաբար՝ բուժօգնության անհրաժեշտություն:

Խնդրի շուրջ ավելորդ աղմուկ չեմ բարձրացրել, որովհետև չեմ ուզեցել դառնալ տարբեր խմբավորումների հարաբերությունների օբյեկտ, հակաբհկական քարոզչության առիթ: Փոխարենը ես՝ տուժողս խոսեմ, այլոք են ակտիվացել, ասում են, թե իբրև թե ինձ ԲՀԿ պատգամավորի դեմ են հանում, հրահրում Սամվել Ալեքսանյանը կամ Տիգրան Սարգսյանը: Բացարձակ անհեթեթություն: Ի՞նչ կապ ունեն այս անուններն այն հանգամանքի հետ, որ Վահանն ինձ հարվածել է, թե՛ Վահանին էլ են նրանք դրդել, որպեսզի հետո ԲՀԿ-ի դեմ կամպանիա իրականացնեն:

Մալաթիայի բաժնում Վահանի դեմ չեմ բողոքել, ՀՔԾ-ում (գործը ՀՔԾ է հասել ոչ թե իմ բողոքի պատճառով, այլ նրա համար, որ վիճաբանության կողմերից մեկը պաշտոնյա է) ընդամենն ասել եմ, որ Վահանը պետք է հատուցի իմ առողջության վերականգնման հետ կապված ծախսերը, մամուլում այս թեման չեմ շոշափել: Որտե”ղ երևաց, որ ես թեմա եմ շահարկել կամ կատարել եմ վարչապետի ու գործարարի պատվերը: Թեմայի շուրջ խոսել եմ ԲՀԿ մի քանի անդամի հետ:

Նրանք ընդունում են, որ լուծում պահանջող խնդիր կա, սակայն կամ չեն գտնում ԱՄՆ-ում գտնվող Կարապետյանին կամ փորձում են պարզել, թե արդյոք այս պատմության հետևում մարդ կա” կանգնած: Զուր են կասկածամիտների ջանքերը. այս իրադարձության խորքերում քաղաքական ենթատեքստ չկա: Ցավում եմ նաև Վահանի համար. որպես մարդ՝ նա լավ տեսակ է, բայց անցած երկու տարիներին այդպես էլ չդարձավ պատգամավոր, քաղաքական գործիչ՝ մնալով թաղի տղու, «Չերիի Վահանի» մակարդակի՝ հարցերը բռունցքներով լուծելու մենթալիտետով: Հենց այս մենթալիտետն է տեղի ունեցածի հիմնական պատճառը, առիթը, որ հարցը մնա իրավական հարթության մեջ:

Շահարկումներից խուսափելու համար ասեմ՝ ՀՔԾ-ում էլ Վահանի դեմ չեմ բողոքելու՝ չնայած այն հանգամանքին, որ դրա հիմքերն ունեմ: Բայց շարունակ պնդելու եմ, որ Վահանն իմ առողջությանը հասցրել է վնաս և փոխհատուցման խնդիր ունի:

Բարձր կարծիքի եմ Գագիկ Ծառուկյանի մասին: Թերևս իմ համեստ լռությունը ոմանց առիթ տվեց՝ իրենց «իրականությունը» մատուցել պարոն Ծառուկյանին:

Հակառակ դեպքում ԲՀԿ նախագահը, հազիվ թե հանդուրժեր այս վիճակը…» :

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում