Սերֆերն իր առաջին համաշխարհային ռեկորդը սահմանել Էր դեռ 2009 թվականին 20 տարեկան հասակում՝ նվաճելով 14-մետրանոց ալիքը, բայց այժմ նա գերազանցել Է իրեն:

Բրազիլիայից սերֆեր Մայա Գաբեյրան, որն այժմ 31 տարեկան Է, այս տարվա հունվարին կատարել Է անհնարինը՝ նվաճել Է 20-մետրանոց ալիքը: Արդյունքում նա նոր համաշխարհային ռեկորդ Է սահմանել կանանց շրջանում: Իհարկե, նման համարձակ արարքները տեղի չեն ունենում առանց ապահովագրության, ուստի կադրերում երեւում Է, որ Մայային ուղեկցում են փրկարարներով մոտորանավակները այն դեպքի համար, եթե ինչ-որ բան այնպես չլինի: Բայց կնոջ մոտ ամեն ինչ իդեալական Է ստացվել:









































