Քիչ առաջ ավարտվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արա Բաբլոյանի և ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների բանակցությունները: Դրանք տևեցին ավելի քան երկու ժամ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը շարունակում է ուժի մեջ մնալ:
«Այս խոսակցությունը շատ կարեւոր էր քաղաքական կուլտուրայի առումով: Նստեցինք, խոսեցինք, սուրճ խմեցինք: Տեղ-տեղ հումոր արեցինք: Չի կարելի ասել, որ ընդհանուր հայտարարի եկանք, չի կարելի ասել, որ չեկանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը: