Դժվար է կորցնել մի մարդու, ում ձայնը քո տան մեջ ավելի շատ ես լսել՝ քան տան անդամների: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանը:
«Չնայած Շառլ Ազնավուրի տարիքին, հույս ունեինք, որ նա ավելի շատ կապրի: Մեծ մաեստրոն չհասցրեց տեսնել Նոր Հայաստանը, որի մասին երազում էր: Նա մեր սրտերում կմնա որպես մեծ մաեստրո: Նա կհիշվի որպես լեգենդար անձնավորություն: նա մեծ արտիստ էր բեմում»,-նշեց երգիչը:










































