Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերի և Մարիա Շրայվերի ամուսնալուծության գործընթացը ձգվում է արդեն 2.5 տարի:
TMZ պորտալի փոխանցմամբ` Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը մտադիր է ձգձել գործընթացը, քանի որ չի ցանկանում խոշոր գումարներ վճարել: Կալֆոռնիայի օրենքների համաձայն` ամուսնալուծության դեպքում կինն իրավունք ունի ստանալ ամուսնու ունեցվածքի կեսը:
Ամուսնալուծության դեպքում մարտաֆիլմերի հերոսը ստպված կլինի կնոջը տալ 200 միլիոն դոլար, քանի որ նրա կարողությունը գնահատվում է 400 միլիոն դոլար:
TMZ-ի տվյալներով` 66-ամյա Շվարցենեգերի և նրա նոր ընկերուհու` ֆիզիոթերապևտ Հիզեր Միլիգանի հարաբերությունները գնալով լուրջ բնույթ են ստանում:








































