Երիտասարդ սուպերմոդել Կայա Հերբերը, առանց ում այժմ ոչ մի խոշոր ցուցադրություն չի իրականացվում, դարձել է Yves Saint Laurent կոսմետիկ բրենդի նոր դեմքը։ Մոդելի մասնակցությամբ առաջին ծրագիրը կմեկնարկի 2019-ի հունվարին․ դրա հեղինակը կլինի լուսանկարիչ Դևիդ Սիմսը՝ գրում է kommersant.ru-ն։

Ծրագրում Կայան կներկայացնի Rouge Volupte Shine շրթներկը, ինչպես նաև կդառնա Touche Eclat-ի և Mascara Volume Effer Faux Cils հավաքածուների դեմքը։

Նշվում է, որ Կայա Հերբերը արդեն աշխատել է Դևիդ Սիմսոնի և YSL-ի հետ։ Այս գարնանը Կայան նկարահանվել է Saint Laurent-ի աշուն-ձմեռ 2018-ի գովազդում։










































