Պորտուգալական «Բենֆիկա»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը մոտ է «Չելսի» վերադառնալուն, որտեղ հանդես է եկել 2009-2011թթ:
The Mirror-ի փոխանցմամբ՝ 25-ամյա սերբ կիսապաշտպանն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները: Նշվում է, որ վաղը նա կմեկնի Լոնդոն՝ ստորագրելու պայմանագիր:
Բացի այդ, Մատիչը հրաժարվել է մասնակցել «Պորտու»-ի դեմ խաղին և պատճառաբանել է, որ չի ցանկանում ռիսկի դիմել և Անգլիա տեղափոխությունից առաջ վնասվածք ստանալ:
Մատիչի ծառայություններով հետաքրքրվում էին նաև «Մանչեսթեր Սիթի»-ն ու Դորտմունդի «Բորուսիա»-ն:
Կիսապաշտպանը «Բենֆիկա» էր տեղափոխվել 2011թ.: Նրա տեղափոխությունը կազմել էր Դավիդ Լուիսի տրանսֆերային գործարքի մի մասը:









































