Ստամբուլի Nusr-Et ռեստորանում խոհանոցային շոուի ժամանակ մարդիկ են տուժել: Ռեստորանի ավագ խոհարար Նուսրեթա Գեկչեն՝ Salt Bae մականունով, հայտնի էր շնորհիվ մսային ուտեստի պատրաստման ժամանակ ցուցաբերած իր արտիստիզմի:
Հաճախորդներից մեկի կողմից արված տեսանյութում երևում է, թե ինչպես է բարմենը տաք հեղուկը լցնում կրակի մեջ, որից հետո իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, և կրակը անցնում է շոուն դիտող հաճախորդներին:
Միջադեպի հետևանքով տուժել է մի քանի մարդ: Լուրջ վնասվածքներ են ստացել երեք չեխ զբոսաշրջիկներ, որոնց անհրաժեշտ է եղել հոսպիտալացնել: Այրվածքներ են ստացել Բրիտանիայից և Օմանից եկած Ստամբուլի հյուրերը՝ հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:









































