«Հիմա ոչ թե էյֆորիկ փուլում ենք, այլ սպասողական փուլում: Ամեն մի դրական հոգեվիճակ կարող ենք մեկնաբանել որպես էյֆորիա, սակայն շատերը դրան տալիս են այն ենթատեքստը, թե սա խաբուսիկ իրավիճակ է, ինչի հետ ես համաձայն չեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Բեջանյանը:
Մեր զրուցակիցը հեղափոխությունը համարում է արդյունք, որին հաջորդում է բավարարվածության զգացումը՝ էյֆորիկ վիճակը, որը աստիճանաբար կմարի, բայց ամեն մի քայլի առիթով այն կարող է արթնանալ. «Սրանք նորմալ, հաղթողի հոգեվիճակներ են, որը կարելի է գնահատել շատ նորմալ՝ առանց ենթատեքստի և առանց հեգնանքի»:
Այնուամենայնիվ, Արմեն Բեջանյանը կարծում է, որ իշխանավորները փոքր-ինչ գերագնահատում են իրենց հնարավորություններն ու ուժերը. «Այս տեսակետից կարող ենք ասել, որ կա էյֆորիայի փոքր-ինչ երևակայական դրսևորում»:
Հարցին՝ սովորաբար ինչքա՞ն է պահպանվում էյֆորիկ վիճակը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մինչև հաջորդ նպատակին հասնելը: Հիմա ամենաբարդ փուլն ենք մտնելու՝ խորհրդարանի լուծարումը և նոր խորհրդարանի ընտրությունը: Աստված տա, որ այս միջակայքում լինեն նոր վերելքներ, և Աստված չանի, որ լինեն նոր հիասթափություններ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































