Միջազգայնագետ Արմենակ Մինասյանցի կարծիքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին կարևոր շեշտադրումներ էր պարունակում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մինասյանցը նշեց՝ վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից ևս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի կառավարության պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ. «Մշտապես պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հայկական կողմը բոլոր մակարդակներում հանդես է եկել խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամությամբ։ Այդուհանդերձ, Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները չեն նպաստում բանակցային գործընթացին»։
Մինասյանցը նշում է. «Սա բավականին սպասված ու ծրագրային ելույթ էր։ Իրականում վարչապետի հայտարարությունների բովանդակությունը վերջին ամիսների հետ համեմատած շատ չէր փոխվել։ Պարզապես սա միջազգային հանրության համար տեսակետի ամրագրում էր»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































