Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին, բայց, կարծես թե, թոհուբոհը, եռուզեռը չավարտվեց։ Երկրում ծավալվող իրադարձությունների մասին ինչպիսի՞ տեսակետ ունեք «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան, դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանն ասաց․ «Համաձայն չեմ, որ ընտրություններն ավարտվեցին, և հիմա ինչ-որ բան շարունակվում է, նախկինում ավելի շատ էր շարունակվում։ Երբեք չեմ հիշում, որ ընտրություններից հետո ընդվզումներ չլինեին դրանց արդյունքների առիթով։ Հիմա էդպես չի․ ընտրություններն ավարտվեցին և բոլորը հասկացան, որ․․․ ավարտվել է»։
«Իսկ ինչ վերաբերվում է Ազգայն ժողովին՝ այն վաղուց ենք ուզում ցրենք, բայց չգիտեմ՝ դրա մեխանիզմները ունենք, թե չունենք, չգիտեմ՝ դա ինչպես է արվելու։ Բայց որ այն այսօր շատ անհրաժեշտ է՝ հարյուր տոկոս պարզ է»,- հավելեց դերասանը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































