ԱՄՆ-ն մեղադրել է ֆրանսիական Aerotechnic ընկերությանը, նրա նախագահին և կոմերցիոն տնօրենին Իրանին ամերկյան զենք անօրինական մատակարարելու մեջ: Այս մասին հաղորդում է RFI ռադիոկայանը:
Այս ընկերությանը մեղադրում են «ուղղաթիռների և կործանիչների համար ռազմական սարքավորումներ գնելու և դրանք Իրանին մատակարարելու մեջ»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Դին Բոյդը:
Ընդհանուր առմամբ 7 մարդ և 5 ձեռնարկություն, որոնք գտնվում են ԱՄՆ, Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իրանի տարածքում, ամերիկյան Ջորջիա նահանգի դատարանի կողմից մեղադրվում են «անօրինական զենք մատակարարելու համար դավադրություն կազմակերպելու մեջ»,- ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ:









































