Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները ծրագրում են խստացնել պատիժը աղբը ապօրինաբար նետող ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ: National թերթը հաղորդում է, որ Շարջա հյուսիսային էմիրությունում որոշում է ընդունվել մի քանի անգամ (մինչև 200 դոլար) բարձրացնել տուգանքը նրանց նկատմամբ, ովքեր խախտում են թափոնի օգտագործման կանոնները:
Շարջայի բնակիչները դիմել են ԱՄԷ-ի իշխանություններին` պահանջելով կարգուկանոն հաստատել փողոցներում և տներում: Աղբի թափոնները ոչ միայն փչացնում են գեղեցիկ էմիրություններից մեկի արտաքին տեսքը, այլև սպառնում են բնակչության առողջությանը:
Պարբերականի կարծիքով՝ խնդիրը ոչ միայն իշխանությունների անբավարար ակտիվության մեջ է, այլև տեղի բնակիչների զարգացվածության ցածր մակարդակի:
«Առաջիկայում ուժի մեջ կմտնի թափոնի օգտագործումը կարգավորող օրենքը: Սակայն մինչ այդ մենք կստուգենք բոլոր անբարեխիղճ անձանց»,- ասել է տեղի քաղաքապետարանի շրջակա միջավայրի դեպարտամենտի ղեկավար Յուսեֆ Ալ-Ահմադը: Նա բնակչությանը կոչ է արել օգնել իշխանություններին և անհապաղ հայտնել աղբի ապօրինի նետման մասին: «Մենք կպատասխանենք յուրաքանչյուր նման զանգի»,- ընդգծել է բնապահպանը:









































