26-ամյա Անամ Թանոլի մարմինը գտել են Պակիստանի Լահոր քաղաքի իր տանը: Մահից առաջ աղջիկը մի տեսագրություն է ձայնագրել «վերջ զրպարտությանը» գրությամբ շապիկով, որտեղ նա դիմել է նրանց, ովքեր սոցիալական ցանցերում ուրիշներին թունավորում են, և նրանցից, ովքեր դրանից տառապում են: Առաջիններին նա կոչ է արել դադարեցնել ծաղրանքը, երկրորդներին՝ թույլ չտալ, որ վիրավորանքները ոչնչացնեն իրենց կյանքը՝ գրում է Daily Mail-ը

«Թունավորելը վատ է։ Մի արեք այդպես։ Անկեղծ ասած դա պարզապես վախկոտ և խղճուկ քայլ է։ Թույլ մի տվեք, որ դա ազդեցություն ունենա ձեզ վրա և կոտրի ձեզ, նրանք արժանի չեն դրան, նրանք արժանի չեն ձեր տառապանքներին»,-ասել է Անամը։

Ինչպես հայտնում են աղջկա ծնողները՝ Անամը տառապում էր դեպրեսիայիով և ընկճախտի մեջ էր: Եվ իր մահվան օրը նա պետք է գնար հոգեբանի հետ հանդիպման։









































