Ուրցաձորում իրավիճակը լարված է, գյուղը կիսվել է երկու մասի, ոմանք պաշտպանում են գյուղապետին, մյուսները դեմ են:
«Էսօր ում գործից ազատում են, ուզում են պայքարել և գալ դառնալ գյուղապետ»,- ասացին գյուղապետի կողմնակիցները և հավելեցին, թե գյուղը երկու մասի չի բաժանվել՝ այն կողմում հավաքվածները հիմնականում երեխաներ են:
Գյուղապետ Ռադիկ Անդրեասյանը հորդորեց չշահարկել զոհվածի ընտանիքների խնդիրը: «Ես նաև ոչ գյուղապետի կարգավիճակում եմ իմ ներդրումն ունեցել: Այդ բոլոր մեղադրանքները ես համարում եմ գյուղի հանդեպ անձնական վիրավորանք: Ուրցաձորի հպարտ քաղաքացին ես եմ, ես ամաչելու բան չունեմ»,- նշեց գյուղապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































