Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Redaktionsnetzwerk Deutschland (RND)-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Բեռլինը և Անկարան նախկինի պես հեռու են երկկողմանի հարաբերությունները կարգավորելուց:
«Թուրքիայի նախագահի Գերմանիա այցը կարգավորման դրսևորում չէ: Դրանից մենք շատ հեռու ենք, բայց այն կարող է սկիզբը դառնալ»,-ասել է Շթայնմայերը:
«2016-ին հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիայի ստացած վերքից հետո մենք սպասում ենք, որ Անկարան իրավական պետության սկզբունքներին կվերադառնա: Մենք չեն կարող և չեն համաձայնի ԶԼՄ-ների, արդարադատության մարմինների և արհմիությունների նկատմամբ ճնշման հետ»,-ասել է նա:
Շթայնմայերի խոսքով՝ միայն Թուրքիայում մարդու իրավունքների ապահովումը կարող են Թուրքիային թույլ տալ հուսալ, որ ԵՄ-ի հետ սերտ հարաբերություններ կունենա:









































